Թող սիրտս արցունքում թաթախվի,
արցունքոտ շողշողա կրծքիս տակ,
թող աչքերս ծակծկեն խոնարհությունից, Տե´ր,
այս եմ քեզ խնդրում…
…
26 հունվարի, 2012 թ.
Թող սիրտս արցունքում թաթախվի,
արցունքոտ շողշողա կրծքիս տակ,
թող աչքերս ծակծկեն խոնարհությունից, Տե´ր,
այս եմ քեզ խնդրում…
…
26 հունվարի, 2012 թ.
Posted in Արձակ բանաստեղծություններ | Tagged աղոթք, ապաշխարություն | Leave a Comment »
Պապանձված կանգնել եմ ձյան տակ…
…
Առաջվա պես խաղաղ,
առաջվա պես խոնարհ`
փարվում է կեղտոտված ուսերիս…
…
20 հունվարի, 2012 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged աղոթք, զղջում, ձյուն | 2 Comments »
Բանաստեղծության ամենաապահով «բնակարանը» այնուամենայնիվ գիրքն է: Գրքի իր «սենյակում» նա ուժեղ է և լիովին «պաշտպանված» շարքի ասելիքով, հույզերի շղթայով, պատկերներով, ոգով:
Ինտերնետը կիսատում է բանաստեղծության կենդանի հույզը, զրկում նրան ինչ-որ կարևոր, ինչ-որ թաքցված ԲԱՆԻՑ: Ինձ համար ամենաթանկ բանաստեղծությունները ես միշտ կա´մ մեծ վարանումով եմ տեղադրել բլոգում, կա´մ այդպես էլ չեմ տեղադրել: Պարզապես ամեն անգամ երբ նոր բան ես գրում, շտապում ես կիսվել մեկի հետ, «տեղեկացնել» ընթերցողիդ, որ նորություն կա, հնարավորին շուտ զգալ առաջին մատուցման քաղցրությունը: Միաժամանակ հասկանում ես, որ գիրքն է բանաստեղծությանդ վերջնական հանգրվանը. այնտեղ նա մի մեծ բնավորության, մի ապրող հոգու մեկ նյարդը կլինի, մի մեծ սրտի մեկ թրթիռը:
Posted in Էսսեներ | Tagged ծիրանենի | 11 Comments »
Ամեն բան իզուր է այնպես,
Տե՜ր, այնպես իզուր է ամեն բան…
…
Հսկա՜ա՜ա՜, հազարաթել այս կծիկի դիմաց
բառերն այս կարկամած ուրիշ էլ ի՞նչ ասեն…
…
Ամեն բան իզուր է այնպես,
Տեր, այնպե´ս իզուր է ամեն բան…
10 հունվարի, 2012 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged կսկիծ, միայնություն | 1 Comment »
Թերևս ոռնայի՞ր
որպես մի խոցված երիտասարդ գայլ`
ձմեռվա բքին…
.
Չէ՜, լո՜ւռ ես կաղում…
Ու քո հետևից ձյուների վրա լոկ արյան անձայն հետք է նկարվում,
որ ոչ ոք երբեք չի էլ տեսնելու
անտեր սարերում…
.
21 դեկտեմբերի, 2011 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged գայլ, թախիծ, ձմեռ, միայնություն | Leave a Comment »
Խուլ տմբտմբացող մութ է մաշկիս տակ:
Եվ այս արցո՜ւնքը, և անտուն քամի՜ն, և ձյո՜ւնը այս որբ
մի սև «ԻՆՉՈՒ» են կախել երկնքից,
մի ձյութե «ԻՆՉՈՒ» …
…
Կուրծքս ցավում է…
24 նոյեմբերի, 2011 թ.
Posted in Քառյակներ | Tagged կրակ, տառապանք, տխրություն | Leave a Comment »
ՁՄԵՌ
Շունս ուրախ դեսուդեն է վազվզում, փափուկ թավալվում ձյան վրա. քթին թրմփացող փաթիլներին երևի խաղընկեր է կարծում…
…
ԳԱՐՈՒՆ
Թաթիկը խանձարուրից դուրս հանած ժպտացող մանչուկ է արևը…
…
ԱՄԱՌ
Ծեր շունս, գլուխը թաթերին, անտարբեր անցորդին է նայում…
…
ԱՇՈՒՆ
Անձրևում է…
Նվիրում եմ Տաթևիկ Աղաբաբյանին
16 նոյեմբերի, 2011 թ.
Posted in Արձակ բանաստեղծություններ | Tagged տարվա եղանակները | 4 Comments »
Պապիս հանդակն է,
ջրհորը,
առուն,
կարմիր նռնենին…
…. …
Եվ ո՞րն է այստեղ ճապոնականը…
…
Իմ Հայաստանի դարերի ցողը,
իմ նաիրաշող խոնարհ ծերունին…
…
9 նոյեմբերի, 2011 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged այգի, թանկա, հայրեն, նռնենի, պապ | Leave a Comment »
«…Եվ ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը»…
…
Մատներս սահեցնում եմ խունացած թերթերի վրայով ու գիրքը ցած դնում:
Ճոճանակն օրորվում է դանդա՜ղ ու համր:
Լռություն է…
Միայն կեսօրն է ճարճատում…
9 հոկտեմբերի, 2011 թ.
Posted in Արձակ բանաստեղծություններ | Tagged Նամակ ռուսաց թագավորին, աշուն, թախիծ, լռություն, Ակսել Բակունց | 2 Comments »
Գրականությունը երազանք է, ափսոսանք, նաև ճիչ:
Որտե՞ղ ես դու ծնվել, ո՞ւմ զավակն ես, ինչպե՞ս ես մեծացել, ի՞նչ ես ունեցել. ի՞նչ ես կորցրել, ինչի՞ն ես հավատացել…
Տարիներդ հանդարտ-անընդհատ քո դեմքն են քանդակում, քո սիրտը, քո ձեռքը, և դու գրում ես պատմության միլիարդերորդ երազանքը, որ քեզանից առաջ ոչ ոք չի գրել ու քեզանից հետո հաջորդ միլիարդներից և ոչ մեկում չի կրկնվի:
Կարոտի հին վեպն ամեն անգամ նորից է սկսվում, և ամեն նոր սկիզբ այլ պատմություն է` ո´չ նախորդի վերածնունդը, ո´չ էլ հաջորդի ավետաբերը:
Դու նո´ր ըմբոստ ես, քեզ աշխարհն առանձի´ն է խոցել, քո ճիչն ուրիշ է:
Ընթերցողն էլ է առանձին փնտրում. նա էլ գրող է գրողի ներսում:
Դարեր ու դարեր մենք իրար մեջ իրար ենք փնտրում:
Սա է գրականությունը:
07 հունիսի, 2010 թ.
Posted in Էսսեներ | Tagged գեղարվեստական գրականություն, գրականության պատմություն, գրող-ընթերցող | Leave a Comment »
Լուսաբաց է`
մաքո՜ւր-սիրունիկ…
…
«Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշո´ւն կաքավիկ»…
…
Ու թվում է` սենյակում
յասաման է բսնում,
ճյուղերին արևի ծիծաղ կա…
…
Լուսաբաց է`
սիրունի՜կ-սիրունիկ:
…
22 սեպտեմբերի, 2011 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged առավոտ, լուսաբաց, Կոմիտաս | Leave a Comment »
Խուլ անձրևում է…
…
Մա´մ, պատուհանիս ծաղի´կ չես դրել.
թախծի մի կապույտ ծիլ է վախվորած
հպվել ապակուն…
…
Հեռո՜ւ-մշուշոտ ինչ-որ կարոտի
հառաչ է դրսում…
…
Խուլ անձրևում է…
…
16 սեպտեմբերի, 2011 թ.
Posted in Արձակ բանաստեղծություններ | Tagged Հայաստան, Սեպտեմբերի 21, էլեգիա, կարոտ | Leave a Comment »
Ես բարձրացա քո սրբերի գերեզմանին ու ճառեցի.
- Մահից առաջ պատգամել են իրենց թաղել գավիթներում,
որ կոխկրտվեն ուխտավորի ոտքերի տակ…
…
Ես ցած իջա քո սրբերի գերեզմանից:
Իսկ Տաճարդ կանգնե՜ե՜ե՜լ էր լուռ…
…
6 օգոստոսի, 2011 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged Սանահին, տաճար | 3 Comments »
Թիկնել եմ սենյակիս պատին,
հայացքս մեխել եմ ա՜յն տեղ…
///
Հայացքս չեմ մեխել. չկա:
///
Ձախ այտիս արցունքի կաթիլ կար. ո՞ւր կորավ.
սրբե՞լ եմ արդեն…
///
Տե´ր, այսպես բառերս ցրվել,
քարացել-կախվել են պատին…
///
27 հուլիս, 2011 թ.
Posted in Արձակ բանաստեղծություններ | Tagged կարոտ, սենյակ | Leave a Comment »
- Կարմիր գիշեր էր.
եղունգներովս
մեջքս քերծեցի՜ի՜ի՜,
պառկեցի այդպես…
…
- Ի՜նչ սիրուն տող է…
…
20 հուլիսի, 2011 թ.
Posted in Սպիտակ բանաստեղծություններ | Tagged գիշեր, կարմիր, կարոտ | Leave a Comment »