Բանաստեղծության ամենաապահով «բնակարանը» այնուամենայնիվ գիրքն է: Գրքի իր «սենյակում» նա ուժեղ է և լիովին «պաշտպանված» շարքի ասելիքով, հույզերի շղթայով, պատկերներով, ոգով:
Ինտերնետը կիսատում է բանաստեղծության կենդանի հույզը, զրկում նրան ինչ-որ կարևոր, ինչ-որ թաքցված ԲԱՆԻՑ: Ինձ համար ամենաթանկ բանաստեղծությունները ես միշտ կա´մ մեծ վարանումով եմ տեղադրել բլոգում, կա´մ այդպես էլ չեմ տեղադրել: Պարզապես ամեն անգամ երբ նոր բան ես գրում, շտապում ես կիսվել մեկի հետ, «տեղեկացնել» ընթերցողիդ, որ նորություն կա, հնարավորին շուտ զգալ առաջին մատուցման քաղցրությունը: Միաժամանակ հասկանում ես, որ գիրքն է բանաստեղծությանդ վերջնական հանգրվանը. այնտեղ նա մի մեծ բնավորության, մի ապրող հոգու մեկ նյարդը կլինի, մի մեծ սրտի մեկ թրթիռը:






Ավետիք Իսահակյանն ասում է՝կարճ խոսքը երկար է ապրում(Վարպետի խոսքը մոտավորապես գրեցի.գուցե այդպես չի ասել,բայց միտքը հաստատ դա է…):Այնպես որ,Նշա՛ն ջան,դու ճիշտ ուղղու վրա ես)))
Ես էլ եմ կարծում, որ ցանկացած գեղարվեստական ստեղծագործության, կապ չունի արձակ թե չափածո, վերջին հանգրվանը պիտի լինի թղթե գիրքը: Մյուս կողմից, հաշվի առնելով ֆինանսական բարդություններն ու իրացնելու հետ կապված խնդիրները, ինտերնետը և էլ. գրքերը հիանալի հնարավորություն են ներկայանալու աշխարհին:
Ինտերնետը միգուցե խանգարում է գրքին, բայց նույն չափով ինչքան թուղթը` մագաղաթին կամ աշխարհաբարը` գրաբարին: Կգա ժամանակ, երբ գիրքն էլ կդիտվի որպես հնություն և մարդիկ կմտածեն. <>:
Ինտերնետը, Նշան ջան, ստեղծագործությունը տարածելու ամենալավ միջոցն է դառնում: Դու ևս դա զգացել ես և օգտվում ես: Ցանկանանք գրքին բարի ճանապարհ դեպի պատմության խորքը:
Ավ ջան, դու ընթերցողի տեսանկյունից ես խոսում. ես` հեղինակի: Գիրք ասելով` ավելի շատ ի նկատի ունեմ ամբողջական շարքը, որ հնարավոր է դարձնում առանձին բանաստեղծությունների ավելի ամբողջական ընկալումը:
mi lav girq e luys tesel, kochvum e ”Умберто Эко, Жан-Клод Карьер. Не надейтесь избавиться от книг!”, vortegh ayd erku intellektualnery xorhum en grqi masin, amen inchi mej tesnum girqy, grqi mej tesnum amen inch… chapazanc hetaqrqir harcazruycner en… Nshan jan, mets ushadrutyamb em hetevum arvestid, qo gortserum chaponakan nrbutyun em zgum, inchy du haykakan khamares… mi guce…
kspasem grqid))
-
Умберто Эко, Жан-Клод Карьер. Не надейтесь избавиться от книг!
http://rus.delfi.lv/news/entertainment/books/umberto-eko-zhan-klod-karer-ne-nadejtes-izbavitsya-ot-knig.d?id=31494723
Շնորհակալ եմ, եղբայր: Ինչ որ գեղեցիկ է, Աստծուց է, Դավիթ ջան: Մարդն ո՞վ է. մի միամիտ ու խնամքի կարոտ երեխա:
Անհամբերությամբ եմ սպասում, երբ կընթերցեմ Ծիրանենին: Ու…շնորհակալ ենք քեզ այս սպասումի համար:
Ես եմ շնորհակալ: Մենք իրարով շնորհակալ ենք. գեղեցիկ է… )))
«Մնաս բարով պրն. Գուտենբերգ»,- Նշան ջան, կարծում եմ սա է նշանաբանը հետզհետե էլեկտրոնայնացվող մեր դարի:
Բայց հենց այս վիրտուալ տիրույթում քեզ նման լուսավոր մարդու ներկայությունը չափազանց կարևոր է` ասելու բոլորին, որ «ԳԻՐՔ»-ը երբեք չի մեռնի:
Իսկ պոեզիան, ինչպես իմ լուսահոգի դասախոսն էր ասում (գրականագետ Գրիգոր Հակոբյան), ինտիմ մի բան է: Պոեզիայի ժամին պետք է լինես դու և գիրքը, դու և բանաստեղծությունը:
Այս իմաստով կիսում եմ մտահոգությունդ…
Ինձ հաճախ թվում է նաև, որ ինտերնետը խանգարում է գրքին:
anchap urax em Nshan jan,,,Astva& orhni @ntacq@!!!!
Շնորհակալ եմ, Լուսինե ջան ))