Feeds:
Գրառումներ
Comments

Posts Tagged ‘աշուն’

«…Եվ ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը»…  … Մատներս սահեցնում եմ խունացած թերթերի վրայով ու գիրքը ցած դնում: Ճոճանակն օրորվում է դանդա՜ղ ու համր: Լռություն է… Միայն կեսօրն է ճարճատում… 9 հոկտեմբերի, 2011 թ.

Read Full Post »

Մանչուկս գլդոր-մլդոր ինձ է վազում, փարվում է ոտքիս… Պատուհանին կաթիլներ են, ռադիոյով` «Կռունկը»… Այս ի՜նչ աշուն է… Մանչուկս քրքջո՜ւմ է, քրքջում… Քրոջս որդուն 13 փետրվարի, 2010 թ.

Read Full Post »

Իմ սիրելին աշխարհ կգա, երբ ես վաղո՜ւց մեռած լինեմ… Նա կվառվի լուսնե կնոջ ազնվական կարոտներով… Հեռո՜ւ հեռվի աշուններից իրեն հասած բեկորներս ափը կառնի, շուրթին կտա ու մյուս ափով գետնին թիկնած` դալար մարմնի հզոր դողով կհեկեկա՜, կհեկեկա… …Ես չեմ լսի… 26 մայիսի, 2008 թ.

Read Full Post »

Follow

Get every new post delivered to your Inbox.