Feeds:
Գրառումներ
Comments

Posts Tagged ‘կարոտ’

Խուլ անձրևում է… … Մա´մ, պատուհանիս ծաղի´կ չես դրել. թախծի մի կապույտ ծիլ է վախվորած հպվել ապակուն… … Հեռո՜ւ-մշուշոտ ինչ-որ կարոտի հառաչ է դրսում… … Խուլ անձրևում է…  … 16 սեպտեմբերի,  2011 թ.

Read Full Post »

Թիկնել եմ սենյակիս պատին, հայացքս մեխել եմ ա՜յն տեղ…  /// Հայացքս չեմ մեխել. չկա:  /// Ձախ այտիս արցունքի կաթիլ կար. ո՞ւր կորավ. սրբե՞լ եմ արդեն…  /// Տե´ր, այսպես բառերս ցրվել, քարացել-կախվել են պատին… /// 27 հուլիս, 2011 թ.

Read Full Post »

Իմ սիրելին աշխարհ կգա, երբ ես վաղո՜ւց մեռած լինեմ… Նա կվառվի լուսնե կնոջ ազնվական կարոտներով… Հեռո՜ւ հեռվի աշուններից իրեն հասած բեկորներս ափը կառնի, շուրթին կտա ու մյուս ափով գետնին թիկնած` դալար մարմնի հզոր դողով կհեկեկա՜, կհեկեկա… …Ես չեմ լսի… 26 մայիսի, 2008 թ.

Read Full Post »

Follow

Get every new post delivered to your Inbox.