Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Մարտիրոս Սարյան, «Սևան. Զաղալու գյուղը (1923)

Մոտերքում առու է գլգլում:
Ջուրը բարակ կլինի, քարերը` խոռոչավոր:
Մի քարի՝ սարյակը ջուր խմելիս կլինի…

Ինքը թիկնած էր արահետի ծառին,
քիչ հոգնության մեջ՝
խաղա՜ղ նայում էր ձեռքին պտտվող փոքրիկ մրջյունին,
և ականջի տակ իրարից զգուշորեն քանդվում էին
անխառն ձայները գարնան…

grape-970461_960_720Ոսկե վազերի մեջ
ինքն իր հե՜տ,
հանդա՜րտ
խաղող է քաղում
իմ հեզ մայրը,
Տե՛ր․․․

Եվ որքա՜ն չնչին եմ ես ահա
ինձ բացված այս պա՜րզ պատկերիդ առջև․․․

Սերդ ցավի չափ ճզմում է սիրտս,
և ճմլվում եմ իմ փոքրությունից,
Տե՛ր․․․

Բարկ արևի տակ
մենավոր ծառը
ճաթռտում է, տե՛ս․

կարմիր դեղձերը
ճյուղերին այրվող
կրակներ են հեզ…

1Կեսօրվա լռի՜ն, կանգնա՜ծ վայրկյանին,
երբ գետինը ջերմ, իսկ Սաքո քեռին
մո՜ւշ-մրափում էր թաց ուռենու տակ,
ես հեծանիվով արձա՜կ սլացա դեպի հանդերը…

Երբ տաք արևը թևաբախումով գրկում է կուրծքս,
ես խնձորները ծոցիս մեջ խցկող տատիս եմ հիշում…

pshenica-4Մեր գյուղին հանդեր են հարևանում,
արտեր են ծփում բարկ արևի տակ,
ցորենի դեղձան դաշտեր՝
հա՜րթ ու հարթ, հա՜րթ ու հարթ…

Մանկության օրերն էլ այդպես արձա՜կ փռված էին ամռան մեջ…
Հանդի ճամփեքին հողն ալյուրի պես փափուկ էր.
բոբիկ ոտքս թրմփոցով մխրճում էի տաք փոշու մեջ,
և խաղս սազում էր արևին…

Տողերիս դաշտեր են հարևանում
հա՜րթ ու հարթ, հա՜րթ ու հարթ…

1Օրը խոնարհվեց,
երեկո իջավ…

…Խոսքերի՞ց սահեց լռությունը այս,
թե՞ լռությունից խոսքերը ընկան…

Այս ի՞նչ նուրբ դողով
սենյակը լցրեց այս ծածկված խաղը,
այս ի՜նչ կախարդիչ հարց կախվեց օդում…

300b79f6cc4903a4f90e6266b9d97540Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը։ Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը (Մր 16:19-20):
Խոսելով քրիստոնեության` համաշխարհային մշակույթում թողած ազդեցության մասին` մենք անմիջապես ուշադրություն ենք սևեռում աստվածաշնչյան կերպարների կամ սյուժեների արտացոլմանը արվեստի տարբեր գործերում, ինչպես նաև ամբողջությամբ քրիստոնեական թեմաներին նվիրված ստեղծագործություններին: Մինչդեռ «ազդեցություն» բառը ենթադրում է ոչ թե սոսկ անդրադարձ Աստվածաշնչին կամ եկեղեցական ավանդությանը, այլ ավելի խորը, բովանդակային ներթափանցում, որով ուղղակի փոփոխության են ենթարկվել բարոյագիտությունն ու գեղարվեստական մտածողությունը: Այսպիսի ազդեցությունը տեղի է ունենում աննկատ, չափազանց տևական ժամանակի ընթացքում, և այն խորությամբ ուսումնասիրելն արդեն մի ամբողջ գիտություն է պահանջում: Continue Reading »