Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Archive for the ‘Սպիտակ բանաստեղծություններ’ Category

grape-970461_960_720Ոսկե վազերի մեջ
ինքն իր հե՜տ,
հանդա՜րտ
խաղող է քաղում
իմ հեզ մայրը,
Տե՛ր․․․

Եվ որքա՜ն չնչին եմ ես ահա
ինձ բացված այս պա՜րզ պատկերիդ առջև․․․

Սերդ ցավի չափ ճզմում է սիրտս,
և ճմլվում եմ իմ փոքրությունից,
Տե՛ր․․․

Read Full Post »

Բարկ արևի տակ
մենավոր ծառը
ճաթռտում է, տե՛ս․

կարմիր դեղձերը
ճյուղերին այրվող
կրակներ են հեզ…

Read Full Post »

1Կեսօրվա լռի՜ն, կանգնա՜ծ վայրկյանին,
երբ գետինը ջերմ, իսկ Սաքո քեռին
մո՜ւշ-մրափում էր թաց ուռենու տակ,
ես հեծանիվով արձա՜կ սլացա դեպի հանդերը…

Երբ տաք արևը թևաբախումով գրկում է կուրծքս,
ես խնձորները ծոցիս մեջ խցկող տատիս եմ հիշում…

Read Full Post »

pshenica-4Մեր գյուղին հանդեր են հարևանում,
արտեր են ծփում բարկ արևի տակ,
ցորենի դեղձան դաշտեր՝
հա՜րթ ու հարթ, հա՜րթ ու հարթ…

Մանկության օրերն էլ այդպես արձա՜կ փռված էին ամռան մեջ…
Հանդի ճամփեքին հողն ալյուրի պես փափուկ էր.
բոբիկ ոտքս թրմփոցով մխրճում էի տաք փոշու մեջ,
և խաղս սազում էր արևին…

Տողերիս դաշտեր են հարևանում
հա՜րթ ու հարթ, հա՜րթ ու հարթ…

Read Full Post »

1Օրը խոնարհվեց,
երեկո իջավ…

…Խոսքերի՞ց սահեց լռությունը այս,
թե՞ լռությունից խոսքերը ընկան…

Այս ի՞նչ նուրբ դողով
սենյակը լցրեց այս ծածկված խաղը,
այս ի՜նչ կախարդիչ հարց կախվեց օդում…

Read Full Post »

foto_img_184_594_2Գիշերվա խաղաղ առանձնության մեջ
դարձյալ հակվել եմ գրասեղանիս,
և նոթատետրիս լայն դեղին թերթերը
ամռան տիվանդորրն են հիշեցնում…

Կոպերիս քաղցր ծանրություն է իջնում,
ու ծորուն մի կարոտ հուշում է,
թե մի օր բանաստեղծ եմ եղել…

18 դեկտեմբերի, 2015 թ.

Read Full Post »

Վառարանի քով լուռ նստած են պապս ու թոռը իր ջահել:
Արտակը ձեռքերն է տաքացնում, և գիտեմ, որ մեջքով հաշտ զգում է թիկունքը ջերմացող պապու:
Ես պառկած եմ կարպետին, և տատս, թիկնած անկյունի թախտին, տաք վայելում է լռությունը իր այս երեքի…

26 նոյեմբերի, 2015 թ.

Read Full Post »

Older Posts »