Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Posts Tagged ‘ամառ’

solnce_skvoz_vetki_dereva_leto_2560x1600Ծառի կեղևին պատած խնկի պես`

խանդաղատանքդ ծածկել է մաշկս,

և արևի տակ լցվել եմ հիմա,

և թվում է, թե

մեղր եմ լալիս…

26 մարտի, 2015 թ.

Advertisements

Read Full Post »

Պապս, բահն ուսին, գնում է արևի միջով:
Ոտքերի տակ ղունղունում է հողը:
Դեղձենին ճյուղ-ճյուղ քաղում է հանդի երգը:
Արտերում տոն է…

21 ապրիլի, 2014 թ.

Read Full Post »

Դեղձուտի խորքից իր ծե՜ր քայլերով

ելնում է պապս…

Եվ ինձ թվում է`

դարերը հսկա դեղձենիներ են,

պապս` մենություն…

17 հուլիսի, 2013 թ.

Read Full Post »

Արևը հատեց, բոկոտն գնաց

աղջիկը դեղին

շալերով:

Ամառը կիսեց,

պիրկ խփե´ց-անցավ

մարմարին ծիրանի ոտքերով…

1 հուլիսի, 2013 թ.

Read Full Post »

Ամռանը տանը կլինեմ:

Մայրս սուրճ կպատրաստի:

Երկուսով կնստենք պատշգամբում:

Արևը կզրնգա:

Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ…

Խաղա՜ղ-խաղաղ կլինի…

— Ի՞նչ կա քաղաքում, — մորս ձայնը կշոյի լռությունը:

Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա…

Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք…

— Առաջվա պես, մամ…

Ամռանը տանը կլինեմ:

26 մարտի, 2011 թ.

Read Full Post »