Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Posts Tagged ‘արև’

solnce_skvoz_vetki_dereva_leto_2560x1600Ծառի կեղևին պատած խնկի պես`

խանդաղատանքդ ծածկել է մաշկս,

և արևի տակ լցվել եմ հիմա,

և թվում է, թե

մեղր եմ լալիս…

26 մարտի, 2015 թ.

Advertisements

Read Full Post »

Պապս, բահն ուսին, գնում է արևի միջով:
Ոտքերի տակ ղունղունում է հողը:
Դեղձենին ճյուղ-ճյուղ քաղում է հանդի երգը:
Արտերում տոն է…

21 ապրիլի, 2014 թ.

Read Full Post »

Անուշ ձնհալ է.

կանաչ կարոտների,

կեղևների ու քարերի վրայով

փռվե՜լ-գնում են արևի ջրերը ճերմակ…

Անուշ ձնհալ է:

 

Անուշ Առաքելյանին

8 փետրվարի, 2014 թ.

Read Full Post »

…Եվ լռությունը քո

տաք ծածկոցի նման

գցել ես ուսերիս…

.

Եվ կաթը քո սիրո,

և արևդ լռին

ըմպելու ես թողնում…

.

16 հոկտեմբերի, 2013 թ.

Read Full Post »

Արևը հատեց, բոկոտն գնաց

աղջիկը դեղին

շալերով:

Ամառը կիսեց,

պիրկ խփե´ց-անցավ

մարմարին ծիրանի ոտքերով…

1 հուլիսի, 2013 թ.

Read Full Post »

Ռեհանի փոքրիկ մարգի մեջ

գլուխը խոնարհ` կանգնած է ցածրիկ արևածաղիկը…

.

Ամեն օր կեսօրվա ժամին արեգակն այստեղ բեկվում  է,

թևերը օծում ռեհանով…

19 հուլիսի, 2012 թ.

Read Full Post »

* * *

Երկինքը կախվել է պատշգամբից.

սանդուղքին քարացել է ծաղիկը.

ծանր լռություն…

.

* * *

Անձրևի տակ վաշվշում է ծառը.

կանաչը սիրտ է կեղեքում…

..

* * *

Մեղմ քամու տակ սոսափում է ցորյանը.

հողը զով է բուրում…

.

* * *

Արևադարձի այգիներով ոտաբոբիկ անցել է Էսթերը,

դեղձան փեշերը թեթև սահել են ծաղիկների վրայով…

Հեռավո՜ր աշխարհ…

.

* * *

Արևը` կապույտի մեջ,

մեղուն` սպիտակ ծաղկին,

սպիտա՜կ-սպիտակ,

սպիտա՜կ-սպիտակ…

Ծաղկին…

.

* * *

Կարմիր ժայռերին կանգո´ւն ու կանգուն է արևոտ, միամիտ լռությունը…

Ահա մի ծաղկիկ` քարոտ ճամփեզրին…

Ուխտի ճանապարհ…

.

* * *

Արևի մի փեշը` թաց քարին,

մյուս փեշով առվի հետ է խաղում…

.

* * *

Գիշեր է իջել Տաճարի շուրջը, իջել է…

Լռության կրծքին ծղրիդ կա…

Read Full Post »

Older Posts »