Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Posts Tagged ‘ծառ’

solnce_skvoz_vetki_dereva_leto_2560x1600Ծառի կեղևին պատած խնկի պես`

խանդաղատանքդ ծածկել է մաշկս,

և արևի տակ լցվել եմ հիմա,

և թվում է, թե

մեղր եմ լալիս…

26 մարտի, 2015 թ.

Read Full Post »

* * *

Երկինքը կախվել է պատշգամբից.

սանդուղքին քարացել է ծաղիկը.

ծանր լռություն…

.

* * *

Անձրևի տակ վաշվշում է ծառը.

կանաչը սիրտ է կեղեքում…

..

* * *

Մեղմ քամու տակ սոսափում է ցորյանը.

հողը զով է բուրում…

.

* * *

Արևադարձի այգիներով ոտաբոբիկ անցել է Էսթերը,

դեղձան փեշերը թեթև սահել են ծաղիկների վրայով…

Հեռավո՜ր աշխարհ…

.

* * *

Արևը` կապույտի մեջ,

մեղուն` սպիտակ ծաղկին,

սպիտա՜կ-սպիտակ,

սպիտա՜կ-սպիտակ…

Ծաղկին…

.

* * *

Կարմիր ժայռերին կանգո´ւն ու կանգուն է արևոտ, միամիտ լռությունը…

Ահա մի ծաղկիկ` քարոտ ճամփեզրին…

Ուխտի ճանապարհ…

.

* * *

Արևի մի փեշը` թաց քարին,

մյուս փեշով առվի հետ է խաղում…

.

* * *

Գիշեր է իջել Տաճարի շուրջը, իջել է…

Լռության կրծքին ծղրիդ կա…

Read Full Post »