Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Posts Tagged ‘սեր’

Ազնվական կարոտ`
գիշերվա նման սուր
և թելի պես կարմիր…
Ահա մի ձիգ թռչուն հատեց լուռ փողոցը,
ինչպես միայն մեկ բառ կընկներ շքամուտքում հրաժեշտից առաջ…

Ազնվական իմ սեր`
կարոտողի պես զուսպ
և սիրողի պես մեծ…

6 մայիսի, 2015 թ.

Advertisements

Read Full Post »

solnce_skvoz_vetki_dereva_leto_2560x1600Ծառի կեղևին պատած խնկի պես`

խանդաղատանքդ ծածկել է մաշկս,

և արևի տակ լցվել եմ հիմա,

և թվում է, թե

մեղր եմ լալիս…

26 մարտի, 2015 թ.

Read Full Post »

Ցավը բարակ գիծ է մատներիս, պարանոցիս`
համր, ինչպես մաշկս քո առաջ,
զուսպ, ինչպես քարը պատի մեջ,
թևաթափ, ինչպես մնջապարը…

Ցավը բարակ գիծ է քո առաջ…

16 հոկտեմբերի, 2014 թ.

Read Full Post »

Հա´յր մեր,
մեր սե´ր,
մեր արցո´ւնք,

հեզ մեր,
Լո´ւյս մեր,
մեր Աղբյուր…

մեր Խաղաղ,
մեր Լուռ,
մեր բարի,

մեր սիրո´ւն,
սիրո´ւն մեր Տեր,

Ծո´վ մեր,
մեր Մի´շտ,
Մի´շտ մեր Տեր…

միշտ մեր Տեր,
միշտ մեր Տեր,
միշտ մեր
Տեր…

27 հունվարի, 2013 թ.

Read Full Post »

…Եվ լռությունը քո

տաք ծածկոցի նման

գցել ես ուսերիս…

.

Եվ կաթը քո սիրո,

և արևդ լռին

ըմպելու ես թողնում…

.

16 հոկտեմբերի, 2013 թ.

Read Full Post »

Արևի հասուն շողերը մի քիչ այն կողմ հրեցին փոքրիկ ամպը, ճեղքեցին ծառերի սաղարթները, լցվեցին գետը, և ջրերը տարան նրանց հանդարտ ու խելացի կարկաչով… (ավելին …)

Read Full Post »

Կեսօրվա բոլոր ծալքերում արև է:
Շողերը թիկնել են տան պատերին, բազմել քարերի վրա, փռվել բակի կանաչում:
Ծիրանենին հարազատ-անտարբեր հայացքով պատշգամբին է նայում: (ավելին …)

Read Full Post »